Զօրք Երկնաւոր

Ինձ կանչում է երկիրն իբրև նախնյաց թախիծ –
Շշուկով է խոսում, որ ե՛ս միայն լսեմ,
Դու ինձ ներիր, մայր իմ, բայց մեր պուճուր տնից
Հունը կտրած դևի փրկագինը ես եմ։

Դժվարն է հողը մեր, բայց մերն է այն վաղուց՝
Այստեղերով կենաց աղբյուրներ են հոսել,
Դու ինձ ներիր հայր իմ, որ քո տնկած այգուց
Բուքի բերանն ընկած խնձորենին ես եմ։

Մեր մեծաց աչքը վեր՝ միտքն ի խորոց սրտի,
Արարումի խորհուրդն են երկնից առել,
Ինձ կներես եղբայր, ապրիր հանուն լույսի,
Ես խավարի դե՛մ եմ սիրտս վառել։

Կգան օրեր կապույտ, սովորական, բանիվ՝
Վերքերում մայր հողի կծաղկի կյանքը արդ,
Ի՛նձ ընծայիր, քույր իմ, որդիներիդ ազնիվ,
Ես ապրելու եմ դեռ նրանց ոգում զվարթ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *