Պոետական տարիք

Իսկական թմրադեղի պես պոեզիան իր քմայքները քո վրա բանեցնելու սեփական տրամաբանությունն ունի. սկզբից տանում է նոր հաճույքի գայթակղությունը, երբ գրածիդ ու քո հարաբերությունը թիթեռի ու իր տեսած անընդգրկելի լույսի հարաբերությունն է: Դու քեզ գերազանցող ստեղծագործությանդ չափերից ինքդ էլ ես հուզվում – լավագույն պոետները այս փուլում գրելը թարգած պոետներն են, բայց համին ընկած շատերը հաճախ էլ նրա գերին ու զոհն են դառնում՝ անվերջորեն դեգերելով նույն էքզիստենցիալ հաճույքը որոնելու և չգտնելու փակուղում՝ ձախողում են, վերածվելով լավագույն դեպքում պոետի սոցիալական կարգավիճակի տակ լռվցրած ինքնակոչի: Որոշ համառների մոտ, որոնք խելքին զոռ տալով անցնում են հաջորդ փուլ, ի հայտ է գալիս խրոնիկ և պրոֆեսիոնալ կախվածություն – դու դառնում ես նույնիսիկ անհաճույք, բայց թեկուզ իր ստեղծվելու անշրջանցելի պահանջից ազատվելու համար գրվելիքի կամակատարը: Հետո, հաջորդիվ, ասում են, գալիս է հավերժական խումհարի մեջ ինքնաոչնչացման փուլը, երբ ապրվածն ու գրվածը ողբերգականորեն ու հանճարեղաբար նույնական են, կամ գալիս է հավերժական լռության ժամանակը երբ չգրվածն ու չգրվելիքն են ողբերգականորեն նույնական, էս մեկը էլեկտրաշոկով բուժված մանյակալ-դեպրեսիվ պսիխոզից հետո բանջարեղենի խաղաղությամբ շարունակվելիք կյանքն է:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *