Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Հայաստանի երկու առճակատումները

Posted on 2018-10-11

Այս պահին Հայաստանում բոլոր մակարդակներում վերից վար, առնվազն երկու տեսակի առճակատում կա՝ երկխոսության վերածվող ընդհատումներով։ Առաջինն ու երևացողը ինստիտուցիոնալ բնույթի առճակատումն է, որ ենթադրում է իշխանության վերաբաշխման ցավոտ գործընթացը՝ պետական ինստիտուտների, շուկաների ու ազդեցության գոտիների վերանայումը։ Մյուս առճակատումը, որ հաճախ ոչ առերես, բայց առավել խորքայինն է` մշակութային առճակատումն է։ Ու թեպետ թյուրիմացաբար «հեղափոխական» կամ «հակահեղափոխական» թիմին պատկանելը լռելյայն ենթադրում է պատկանելություն այս կամ մշակույթին, իրականում այնքան էլ այդպես չէ. սա անգամ ներանձնային խզում լինելու աստիճան խորքային է: Ու, եթե ԱԺ արտահերթով ինստիտուցիոնալ վերաբաշխումները կսկսեն ավելի սահուն գնալ, ապա միջմշակութային դիմակայությունը շատ ավելի երկար ու ցավոտ գործընթաց է, որ ցավոք մեծ թռիչքներով հազվադեպ է ընթանում։ Հիմա Հայաստանը կոշտ խիտինե պատյանը պատռած խեցգետնի է նման, որ ինքն իր համեմատ մի միավոր մեծանալու, աճելու ցավոտ, բայց անհրաժեշտ գործընթացի մեջ է։ Աճելու հնարավորություն ստեղծող այս պատմական փափկությունը շատ երկար չի տևելու, կայունության ու բյուրոկրատիայի կոշտուկը վաղ թե ուշ վրա է հասնելու ու հիմա, հենց հիմա մենք ինչքան շատ մտքեր ու համակարգեր ազատագրենք՝ այնքան ավելի շատ կշահի վաղվա Հայաստանը։

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2026-04-12 by Karen Antashyan Կարեն Անտաշյան / Z սերնդի մարտահրավերները նոր ժամանակների անորոշության առաջ
  • 2026-04-12 by Karen Antashyan Հասմիկ Հակոբյան | Պոետիկ մետաֆիզիկայից դեպի աշխարհիկ սթենդ-ափ. Կարեն Անտաշյանի «լավ պրծած» իրապատումը
  • 2026-04-12 by Karen Antashyan Ալինա Պողոսյան / Չոռի մասին
  • 2026-03-18 by Karen Antashyan Կարեն Անտաշյան | Գրողի ծոցից
  • 2026-03-01 by Karen Antashyan media.am / Ինֆորմացիոն կատաղի հոսքի մեջ գիրքը դարձել է ինքնախնամքի, առողջ ապրելակերպի պես մի բան

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2026-04-12 by Karen Antashyan Կարեն Անտաշյան / Z սերնդի մարտահրավերները նոր ժամանակների անորոշության առաջ
  • 2026-04-12 by Karen Antashyan Հասմիկ Հակոբյան | Պոետիկ մետաֆիզիկայից դեպի աշխարհիկ սթենդ-ափ. Կարեն Անտաշյանի «լավ պրծած» իրապատումը
  • 2026-04-12 by Karen Antashyan Ալինա Պողոսյան / Չոռի մասին
  • 2026-03-18 by Karen Antashyan Կարեն Անտաշյան | Գրողի ծոցից
  • 2026-03-01 by Karen Antashyan media.am / Ինֆորմացիոն կատաղի հոսքի մեջ գիրքը դարձել է ինքնախնամքի, առողջ ապրելակերպի պես մի բան

Ընթերցում

©2026 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme